Mercedes Benz-ը ներկայացրել է իր զբոսանավի վերջնական դիզայնը, հաղորդում է rbc.style-.ru-ն:
Մեկ տարի առաջ Mercedes Benz Style-ը, որը պատասխանատու է Mercedes Benz ապրանքանիշի շքեղության ապրանքների համար, բրիտանական Silver Arrow Marine ընկերության հետ ներկայացրել է Granturismo զբոսանավը:
Օրերս Մոնակոյում ներկայացվել է զբոսանավի վերջնական դիզայնը: Arrow460 Granturismo-ի մոդելը, որի երկարությունը կազմում է 14 մետր, ունի օդորակիչ, բարձրադաս աուդիոհամակարգ, հարմարավետ բազմոց, գինու մառան:
Սրահում կարող է տեղավորվել մինչև 10 մարդ, երկու դիզելային շարժիչների հզորությունը 960 ձիաուժ է: Silver Arrow Marine ընկերությունն արդեն սկսել է ընդունել այս մոդելի պատվերները, որը կարտադրվի 10 օրինակով: Arrow460 Granturismo-ն կկազմի 1.68 միլիոն դոլար: Զբոսանավի ապագա սեփականատերերը կկարողանան այն ստանալ 2015 թ. ոչ շուտ:










































