Sunday, 14 06 2026
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

Տարոն Մարգարյանն այցելել է Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց

Գիտելիքի և դպրության օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց և ներկա գտնվել ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկին: Երևանի քաղաքապետարանի «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում գործարար, բարերար և դպրոցի շրջանավարտ Արթուր Վարժապետյանի կողմից կրթօջախն այս տարի հիմնանորոգվել է: Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի շենքի տանիքը, դասասենյակները, միջանցքները, սանհանգույցները, մարզադահլիճը: Փոխվել ու թարմացվել է դպրոցի կահավորանքը: Բացի այդ, մասնակի վերանորոգվել է նաև կաթսայատունը: Դպրոցի հարակից տարածքը ևս ամբողջությամբ կանաչապատվել, ասֆալտապատվել և լուսավորվել է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արթուր Վարժապետյանի հետ շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Դպրոցի ավելի քան 770 աշակերտների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ: Ի դեպ, ուսումնական այս տարում դպրոցն իր դռներն է բացել 110 առաջին դասարանցիների առջև:

«71 դպրոցի աշակերտների և մանկավարժների համար այսօր կրկնակի տոն է, քանի որ այս կրթօջախն իր աշակերտներին դիմավորում է ամբողջությամբ հիմնանորոգված: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արթուր Վարժապետյանին, ով մշտապես իր դպրոցի կողքին է և ստանձնել ու իրականացրել է հիմնանորոգումը: Սա իսկապես ողջունելի մոտեցում է, և մենք մեր հերթին հորդորում ենք կյանքում որոշակի հաջողությունների հասած բոլոր շրջանավարտներին, որ հնարավորությունների սահմաններում աջակից լինեն իրենց նախկին կրթօջախներին՝ այդպիսով նաև սեփական ներդրումն ունենալով արժանի սերունդ դաստիարակելու կարևոր գործում: Իսկ ընդհանրապես, կարևորելով ուսումնական գործընթացը պատշաճ պայմաններում կազմակերպելու անհրաժեշտությունը, այս տարիների ընթացքում քաղաքային իշխանությունն իր հնարավորության սահմանում փորձել է աջակցել դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Այս մասով մենք ունենք որոշակի հաջողություններ, ինչը, սակայն, բավարար չէ և հստակ կարող ենք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Բայց վստահ եմ, որ գալու է այն ժամանակը, երբ մենք խոսելու ենք միայն կրթության որակի, այլ ոչ թե կրթօջախների պայմանների մասին: Սա մեզ համար նպատակ է, որին անպայման կհասնենք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում իրականացվել են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ՝ աշակերտներին և մանկավարժներին պատշաճ դիմավորելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր դպրոցականներին և մանկավարժներին՝ Երևանի քաղաքապետը մաղթել է ուսումնական տարվա հաջող ընթացք և համոզմունք հայտնել, որ մանկավարժներն իրենց սրտացավ ու հետևողական աշխատանքով կկրթեն ավելի հայեցի մտածելակերպով սերունդ, որը վաղը արժանապատվորեն կծառայի մեր երկրին՝ ապահովելով Հայաստանի զարգացումն ու հզորացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում