Թել Ավիվի հետ մենակ մնալ հնարավոր է Partizki and Liani Architects դիզայներական դուետի բնակարանում բնակվելով:
Ֆուտուրիստական R1T անվանումով այս բնակարանը գտնվում է Թել Ավիվի հարավում գտնվող բազմահարկ շենքի 21-րդ հարկում: «Խորամանկ» նախագիծը, ամբողջ պատով մեկ պատուհանները և ներսում գտնվող բազմաթիվ ապակիները ոչ միայն ներս են թողնում շուրջօրյա լույսը, այլև առաջացնում են այնպիսի զգացողություն, կարծես ամբողջ հարավարևելյան Թել Ավիվը՝ Յաֆո նավահանգստի հետ միասին, «ապրում» է այս բնակարանում:
Իսկ բանականության տեսանկյունից բավականին վիճելի, սակայն ճարտարապետության տեսանկյունից արդարացված լուծումը հիանալի առիթ է ազատվել անցանկալի հյուրերից ու միայնակ մնալ քաղաքի հետ՝ առանց հարմարավետությունից զրկվելու:








































