Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան վեճ չի փնտրում ԱՄՆ-ի հետ և մշտապես բարեկամաբար տրամադրված կլինի ամերիկացի ժողովրդի հանդեպ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ինչպես բազմիցս ասել է նախագահը, մենք վեճ չենք փնտրում այդ երկրի հետ։ Մենք միշտ բարեկամաբար ենք տրամադրված եղել ամերիկացի ժողովրդի հանդեպ, բաց ենք նաև հիմա կառուցողական փոխգործակցության համար այնտեղ, որտեղ դա բխում է ռուսական կողմի շահերից»,-նշել է նա Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Դիվանագետի խոսքով՝ «Մոսկվան անկեղծորեն ցանկանում է, որպեսզի երկկողմ քաղաքական մթնոլորը նորմալանա»։
«Ինչպես գիտեք, տանգոյի համար պետք են երկուսը, սակայն մեր ամերիկացի գործընկերները անհատական բրեյք-դանս են պարում»,-ընդգծել է Լավրովը։
Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը նախկինի պես կխթանի փոխհարգալից մոտեցումներ և կգտնի փոխզիջումներ։
Ռուսական դիվանագիտական օբյեկտները փակելու ԱՄՆ-ի որոշումը Լավրովն անվանել է պարոքսիզմի դրսևորում (ցավոտ նոպաներ)։










































