Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

Ջորջ Մարշալի կենտրոնի շրջանավարտները քննարկել են ՀՀ մարտահրավերները անվտանգության ոլորտում

Հայաստանի ռազմական ոլորտի, տարբեր նախարարությունների, կազմակերպությունների և գերատեսչություններիներկայացուցիչներ, որոնք Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի շրջանավարտներ  են, օրերս մասնակցել են  Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված համաժողովին։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից  հայտնում են, որ 1995թ-ից ի վեր ավելի քան 240 հայ է մասնակցել Ջորջ Մարշալի կենտրոնում անցկացվող դասընթացներին և համաժողովներին։ Սա Գերմանիայի Գարմիշ քաղաքում գտնվող անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկա-գերմանական հաստատություն է, որն աշխատում է ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վստահության և բարեկամության միջոցով։

Մարշալի կենտրոնի ծրագրերի մասնակիցները զբաղվում են անվտանգության, անվտանգության ազգային ռազմավարությունների, պաշտպանական պլանավորման, ճգնաժամային կառավարման, կիբերանվտանգության և հակակոռուպցիոն ծրագրերի հարցերի լայն շրջանակի ուսումնասիրությամբ։

«Տարիների ընթացքում Հայաստանի մասնակցությունը Մարշալի կենտրոնի տարբեր ծրագրերին իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն այնմոտեցումների վրա, որոնք ցուցաբերում են հայ առաջնորդները և որոշում կայացնողները անվտանգության ոլորտում, այլ նաև՝ Հայաստանի ավելի լայն ներգրավվածության վրա Եվրոատլանտյան և անվտանգության հարցերում: Մարշալի կենտրոնի շրջանավարնտները տարիների ընթացքում նպաստելեն գործընկերության և շարունակական բարեկամության ամրապնդմանը, և տուն են վերադարձել՝ բերելով նոր գաղափարներ, որոնք կիրառել ենՀայաստանում։ Նրանք նաև նպաստել են, որպեսզի Հայաստանը և Կովկասի առջև ծառացած մարտահրավերները ավելի ընկալելի լինեն Վաշինգտոնումև Եվրոպայի շատ մայրաքաղաքներում», – նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր բացման խոսքում։

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալԱրտակ Զաքարյանը։

Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Քիթ Դեյթոնի ելույթին հաջորդեց շրջանավարտների միջև երկու քննարկում։ Առաջինը նվիրված էր Հայաստանի պաշտպանության ու արտաքին քաղաքականության մոտեցումներին, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի, ինչպես նաև իր հարևանների հետ։ Երկրորդ քննարկումը նվիրված էր Հարավային Կովկասի առջև ծառացած մարտահրավերներին անվտանգության ոլորտում, որի ընթացքում անդրադարձանկոռուպցիային, որպես ազգային անվտանգության մարտահրավերի, և ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը, որպես գլոբալ սպառնալիքների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում