«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Ազգային ժողովում աշխատանքային լիարժեք գործընթացը փաստացի մեկնարկում է այսօրվանից, սակայն արդեն մեկ շաբաթ է՝ ԱԺ որոշ օրենսդիրներ աշխատում են մշտական հանձնաժողովներում։ Բանն այն է, որ նոր Սահմանադրության լիարժեք կիրարկումը և դրան օրենսդրության համապատասխանեցումը բազում օրենքներում փոփոխությունների անհրաժեշտություն է ստեղծել, և տասնյակ նախագծեր են կուտակվել հանձնաժողովներում։
Մեզ հետ զրույցում հանձնաժողովների նախագահները տրտնջացին, թե չեն կարողացել լիարժեք հանգստանալ։ Հիշեցնենք, որ նրանք ավելի ուշ են հանգստի մեկնում և իրավունք ունեն մինչև օգոստոսի 31-ը հանգստանալ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում










































