Չելյաբինսկի երկնաքարը 4.56 միլիարդ «տարեկան է», հաղորդում է Ria Novosti-ն:
Նման եզրակացության գիտնականները հանգել են երկնաքարի բաղադրիչ նյութերի ուսումնասիրության արդյունքում:
Այսպիսով, երկնաքարը Արեգակնային համակարգի գրեթե «հասակակիցն» է:
«Հենց երկնաքարերում է ներառվում գործընթացների պատմությունը, որոնք տեղի են ունեցել Արեգակնային համակարգում»,-հստակեցրել են գիտնականները:
Նրանց կարծիքով`երկնաքարի բեկորների հետագա ուսումնասիրությունը գիտնականներին թույլ կտա «ներթափանցել Արեգակնային համակարգի վաղ անցյալ` հասկանալով դրա պատմությունը և էվոլյուցիան»:





































