Warner Brothers-ը պատրաստվում է սկսել նոր «Տարզանի» նկարահանումները, որը բաղկացած կլինի երեք սերիայից: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
Ընկերությունն արդեն պայմանագիր է ստորագրել ռեժիսոր Քրեյգ Բրյուերի հետ, որը նաև կդառնա այդ ֆիլմի սցենարի հեղինակը:
Էդգար Ռայս Բերրոուզի՝ ջունգլիներում կորած և կենդանիների հետ մեծացած Տարզանի մասին նովելների շարքը լույս է տեսել 20-րդ դարի սկզբներին: Այն ունեցել է բազմաթիվ շարունակություններ, իսկ հետագայում նաև բազմաթիվ երկրներում նկարահանվել են ֆիլմեր վայրի մարդու մասին մոտիվներով:










































