Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել օրերս Երևանում պատանդ պահող երիտասարդին վնասազերծելու ոստիկանության գործողությանը. «Այս տեսանյութից հստակ երևում է, որ ընկերուհուն պատանդ պահող տղայի վնասազերծման գործընթացում ոչ թե մեկ, այլ երկու կրակոց է հնչում։
Հատկապես երկրորդ կրակոցը պետք է հստակ հետաքննության ենթարկվի և պարզվի, թե արդյո՞ք դա է եղել պատանդառուի մահվան պատճառը։ Եթե այո, չափազանց լուրջ հարցեր են առաջանում»,-գրում է պատգամավորը։









































