Wednesday, 01 07 2026
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ

Մոսկվան եթե չխոչընդոտի, ապա կթունավորի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը։

– Պարոն Խզմալյան, օրերս գրառում էիք կատարել «Նաիրիտ»  գործարանում տեղի ունեցած հրդեհի հետ կապված, նշել էիք, որ սպասելի է ռուս-ադրբեջանական կրակոց Նախիջևանից՝ Մեծամորի ուղղությամբ։ Ինչո՞ւ եք դրանք կապում իրար, որտեղի՞ց նման մտահոգություն։

Հասկանում եմ, որ շատ պատասխանատու հայտարարություն անել առանց հստակ ապացույցների, չի կարելի՝ հատկապես մեր լարված իրավիճակում։ Սա ավելի շատ ենթադրություն է, բայց կյանքն ու պատմությունը ցույց է տվել, որ, սովորաբար, բոլոր հնարավոր զարգացումներից պատահում է ամենավատը, ամենադաժանն ու ամենաանցանկալին։ Դիմել պետությանն այս պարագայում  անիմաստ է։ Անգամ ամենածանր իրավիճակում՝ որպես հասարակություն, ինքնուրույն ենք սկսում կազմակերպվել ու անցնել ինքնապաշտպանության․ ինչպես վարվել  հիմա՝ այս պահին ասելը հարցազրույցի կամ ֆեյսբուքային ստատուսի առարկա չէ։

Ես համարում եմ, որ մենք կորցրեցինք վերահսկողությունը մեր երկրի նկատմամբ՝ որպես ազգ ու հասարակություն։ Մենք քայլ առ քայլ հանձնեցինք մեր տնտեսությունը, էներգետիկան, անվտանգությունը, կապը, ավիացիան, երկաթուղին՝ բոլոր անհնար ու հնարավոր կենցաղային ապրելակերպի, պետական գոյության համար անհրաժեշտ միջոցները հանձնեցինք Ռուսաստանին։ Երբեմն ինչ-որ առասպելական հեքիաթային, իրականում գոյություն չունեցող պարտքի դիմաց ենք դա արել, երբեմն հենց այնպես՝ ինչպես ռազմաբազան։

Այն, որ միաժամանակ երկրի 4 անկյուններում հրդեհներ են սկսել՝ Նոյեմբերյան, Սյունիք, Խոսրովի անտառ, դրա հետ մեկտեղ վաղուց արդեն շատերի աչքի փուշ «Նաիրիրտ»-ն այրվեց՝ պատահակաություն լինել չի կարող, հատկապես որ ամռան ամենաշոգ ամիսներն անցել են։ Քաղքենի հնչող վարկածը, որ սա հրկիզվում է միտումնավոր՝ տվյալ դեպքում ինձ շատ հավանական է թվում․ միաժամանակ ակնհայտ է, որ մինչև Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագիրը Մոսկվան պետք է ամեն ինչ անի, որ եթե չխոչըդնոտի, ապա գոնե հնարավորինս թունավորի գործըթնացը։

– Այս կոնտեքստում հակասություն չէ՞ այն, որ Սերժ Սարգսյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ մենք ոչ մի պատճառ չունենք, որ այդ համաձայնագիրը չստորագրենք նոյեմբերին։

– Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի անկեղծությունը մեր երկրի ամենաուժեղ կողմը չէ, նա նույն համոզվածությամբ 2013 թվականին էր պնդում, որ ստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, վերջերս նույն համոզվածությամբ պնդում էր նաև, որ մենք ոչ մի ճնշման չենք ենթարկվել, երբ հակառակ որոշում ենք կայացրել։ Հայտարարությունները չի կարելի ընդունել որպես ճշմարտության վերջին ատյան։ Ո՛չ, հակասություն չկա, կա մեկ խնդիր։ Երբ ԱՄՆ-ը  դեսպանի շուրթերով ասաց, որ ցանկանում էր Հայաստանին ինքնիշխանության գործիքներ տրամադրել՝ խոսքը չէր գնում միայն տնտեսական գործիքների մասին, խնդիրը քաղաքական գործինքերն էին, տնտեսությունը միշտ քաղաքական է։ Այս առումով Ռուսաստանը գտնվելով հսկայական ճնշման և մահաբեր պատժամիջոցների տակ՝ ստիպված է հեռանալ իր բոլոր աշխարհաքաղաքական դիրքերից։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, շուտով կտեսնենք այն, ինչ մենք տեսել ենք 1991 թվականին, մեր պապերը 1918  թվականին։ Ռուսաստանը հեռանալու է այստեղից դարձյալ, իսկ հեռանալուց առաջ սովորաբար ականապատում են տարածքը և մենք հիմա դա ենք տեսնում։ Բնականաբար կրկնում եմ՝ չունենալով ապացույցներ, դժվար է  պնդել, որ Ռուսաստանն է այրում մեր անտառները, բայց ես  ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ ռուսական շատ լայն գործակալական ցանցը համալրված հայ չեկիստներով կարող է այրել անտառներն ու երկիրը՝ ստանալով համապատասխան հրաման։ Սա միայն մեր պարանոյիկ, ուռճացված ենթադրությունները չեն, նույնը պնդում են նաև վրացիները՝ Բորժոմիի հրդեհը դնելով զբոսաշրջության պատասխանատուների վրա։ Միջազգային պրակտիկան է դա  ցույց տալիս՝ և՛ Պորտուգալիայում, և՛ Հունաստանում, Իտալիայում սովորաբար մարդկային  գործոնն է ազդեցություն ունենում։ Ինչո՞ւ է արվում Հայաստանում, որպեսզի հասարակությունը խուճապի մեջ ընկնի, ուժեղ ձեռք ցանկանա։ Իրենք ժամանակ են շահում, փորձում են պղտորել ջուրը։ Հուսով եմ, որ նրանց վրա Արևմուտքի ճնշումն այնքան մեծ է , որ լուրջ աղետ ու ճնշում մեզ վրա չի լինի։

-Դուք նշում եք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանից հեռանում է, բայց, օրինակ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասում է, որ Ղարաբաղյան հակամարտոթյան կարգավորումն իրենց առաջնահերթություններից է։

Եթե մենք հիմք ունենք չհավատալ Սերժ Սարգսյանի հայտարարություններին Հայաստանի քաղաքական ընտրության վերաբերյալ՝ նա մեզ այդ հիմքերը տվել է, մենք ավելի քիչ հիմք ունենք հավատալ ՌԴ արտգործնախարության ներկայացուցիչներին։ Ռուսաստանի համար Ղարաբաղյան հակամարտությունն իսկապես  առաջնահերթություն է, որովհետև դա վերջին խարիսխներից մեկն է, որ պահում է Ռուսաստանը տարածաշրջանում․ դա վերջին միջազգային ամբիոնն է, որտեղ Ռուսաստանը որպես համանախագահ կարող է բանակցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Այնպես  որ, Ղարաբաղյան հակամարտության պահպանումն է Ռուսաստանի առաջնահերթությունը, ոչ թե լուծումը, այլ պահպանումը։ Այն պահին, երբ Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից՝ ԼՂ-ի նկատմամբ բոլոր զարգացումներն առաջընթաց կունենան, և մենք քայլ կկատարենք դեպի հարցի լուծում՝ միջազգային օրենքների շրջանակներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում