ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում մարդիկ կսկսեն ուրախությամբ գնալ աշխատանքի՝ ստանալով այնտեղ «յուղոտ, գեղեցիկ կտրոններ»։
«Միլիոնավոր քաղաքացիներ, ովքեր հիմա խնդիրներ ունեն, կանցնեն սոցիալական ապահովությունից աշխատանքի։ Նրանք ուրախությամբ կգնան աշխատանքի, նրանց դուր կգա այնտեղ աշխատավարձի մեծ, յուղոտ, գեղեցիկ կտրոններ ստանալը»,-նշել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Միսուրիում։ Նրա ելույթը հեռարձակել է Սպիտակ տան կայքը․
Նա նշել է, որ վերջին 10 տարում ԱՄՆ տնտեսության աճի տեմպը կազմել է ընդամենը 2 տոկոս։
«Նայեք մյուս երկրներին ու նրանց ՀՆԱ-ներին։ Եվ նրանք դժգոհ են, երբ տնտեսական աճը 7,8,9 տոկոս է։ Այնպես որ մենք դա կփոխենք»,-խոստացել է Թրամփը։
«Եթե մենք հասնենք 3 տոկոս մշտական աճի, դա կնշանակի 12 մլն նոր աշխատատեղ և 10 տրիլիոն դոլար՝ առաջիկա տասնամյակում նոր տնտեսական գործունեության համար։ Եվ մենք կարող ենք ավելիին հասնել, քան 3 տոկոսն է։ Չկան պատճառներ, որպեսզի մենք դա չանենք»,-կարծում է Թրամփը։










































