Երեք ադրբեջանցի պայթել են ռումբի վրա Հայաստանի հետ սահմանում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Նրանցից մեկը` 35-ամյա Վեզիր Վլիևը, հոսպիտալացվել է բազմաթիվ վերքերով, մյուսը` 30-ամյա Հագանի Մագերամովը, ցուցմունք է տալիս միջադեպի կապակցությամբ:
40-ամյա Ալի Ալիևը անհետ կորել է: Ենթադրաբար, նա գտնվում է չեզոք գոտում:
Երեքն էլ Հայաստանին սահմանակից Մեզեմ գյուղի բնակիչներ են: Գյուղը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանում:
Ըստ տվյալների` նրանք ռումբի վրա են հայտնվել զորքերի շփման գոտում:









































