Վանդալները վնասել են Ամերիկան հայտնագործող Քրիստափոր Կոլումբոսի արձանը նյույորքյան Յոնկերս քաղաքային այգում։ Այս մասին հայտնում է News 12 հեռուստաալիքը։
Գիպսից պատրաստված 60 սմ արձանը ցած է նետվել պատվանդանից ու մասնատվել։

Տեղի բնակիչների խոսքով՝ արձանը հարձակման է ենթարկվել օգոստոսի 26-ի երեկոյան։
Ոստիկանության կոմիսար Չարլզ Գարդների խոսքով՝ հավանաբար արձանը կործանել են երեխաները։ Դրա հետ մեկտեղ ծրագրվում է մանրակրկիտ հետաքննություն։

Հենց ամենասկզբում տեղադրված Կոլումբոսի բրոնզե արձանը գողացվել էր 12 տարի առաջ։
Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում մի շարք հասարակական խմբեր պայքարում են քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում հարավային նահանգների համադաշնության գործիչների հուշարձանների հեռացման օգտին։






































