Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գերմանական Spiegel ամսագրի հետ հարցազրույցի ընթացքում ասել է, որ Գերմանիան կարող էր միջնորդ դառնալ` Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար, որը շարունակվում է 2011-ից ի վեր:
Ասադի խոսքով, սակայն, ինքը բանակցությունների սեղանի շուրջ չի նստի գրոհայինների հետ, մինչև վերջիններս զենքերը վայր չդնեն:
Իսկ Սիրիայում Ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդերը հայտարարել է, որ կառավարության և որոշ ընդդիմադիր խմբավորումների առաջնորդների միջև բանակցություններ են ընթանում:
Հայդերն ընդգծել է, որ խոսքը «Ալ-Քաիդայի» հետ կապ չունեցող խմբավորումների մասին է:









































