Թուրքիայի տարածքում թմրաառևտրի և զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարին ուղղված գործողության շրջանակում 222 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Գործողությանը, որն անցկացվում է Թուրքիայի բոլոր նահանգներում ու մեծ քաղաքներում, մասնակցում է 11 հազար ոստիկան։
Հաղորդվում է, որ գործողության շրջանակում առգրավվել է մոտ 100 կգ թմրանյութ։
15-24 տարեկան թմրամոլները Թուրքիայում կազմում են երկրի բնակչության 2.9 տոկոսը, 25-44 տարեկաններրը՝ 2.8 տոկոսը, 45-64 տարեկանները՝ 2.3 տոկոսը։










































