Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Զարգացում, որից կարող է օգտվել Հայաստանը. իսրայելա-ադրբեջանական սկանդալը նոր թափ է ստանում

Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը հայտարարել է, որ Իսրայելի ՊՆ անվտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը արգելափակել է ընկերության գործարքը արտասահմանյան գնորդներից մեկի հետ՝ 20 մլն դոլար արժողությամբ Orbiter-1K «մահապարտ» ԱԹՍ-ներ մատակարարելու մասին: Ամենայն հավանականությամբ, գնորդը Ադրբեջանն է:

 «Կարևոր պատվիրատուն»

ADS-ն չի նշում, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, բայց միաժամանակ ավելացնում է, որ այդ երկիրը Moody`s ընկերության ցուցակում ունի «Ba» վարկանիշը, բացի այդ՝ այդ երկրում կա գործարան, որը Aeronautics-ի արտոնագրով պահեստամասեր է արտադրում ԱԹՍ-ների համար: Իսրայելական NEWSru.co.il լրատվական կայքը այս տվյալների հիման վրա տրամաբանական եզրակացություն է անում, որ խոսքը Ադրբեջանի մասին է, քանի որ «Ba» վարկանիշ ունեն միայն երկու երկիր՝ Սերբիան և Ադրբեջանը, իսկ Aeronautics-ի գործարան կա միայն Ադրբեջանում: Իսրայելի պաշտպանության նախարարության արգելքը վերաբերում միայն տվյալ պատվիրատուին և միայն նշված տեսակի անօդաչուների վաճառքին:

 Հայկական դիրքերի վրա

Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ թերևս այն է, որ Իսրայելի ՊՆ-ի այս արգելքը փաստորեն հաջորդեց ընդամենը երկու շաբաթ առաջ իսրայելական «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականի հրապարակման հետևանքով Aeronautics-ի շուրջ առաջացած սկանդալին: Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը գրել էր, որ Իսրայելի պաշտպանական գերատեսչությունում սկսվել է հետաքննություն՝ ստուգելու այն տեղեկությունը, որը Aeronautics-ի աշխատակիցները փորձարկել են Orbiter 1K հարվածային անօդաչուները հայկական դիրքերի վրա: Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը գրել էր, որ դեպքի առնչությամբ համապատասխան բողոք է ներկայացվել Իսրայելի ՊՆ-ին:

Միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ: ADS ընկերության պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան՝ նշված արտադրանքի վաճառքի մանրամասները քննարկելու նպատակով: Այցի ընթացքում ադրբեջանցի զինվորականները պահանջել են ADS-ի աշխատակիցներին փորձարկել «մահապարտ» անօդաչուների հնարավորությունները հայկական բանակի դեմ իրական մարտական գործողություններ իրականացնելու միջոցով, սակայն ADS-ի օպերատորները մերժել են պահանջը, որից հետո ADS-ի պատվիրակության ղեկավարները ստիպված են եղել անձամբ կառավարել ԱԹՍ-ների թռիչքը: Հայկական դիրքերի ուղղությամբ իսրայելական անօդաչուների փորձարկման հետևանքով զոհեր չեն եղել, թեև ինչպես նշվում է՝ թիրախը խոցվել է: Խնդիրն այն է, որ Իսրայելի օրենսդրությամբ արգելվում է սպառազինություն մատակարարող կազմակերպություններին անմիջականորեն կամ անուղղակիորեն մասնակցել մարտական գործողությունների այլ երկրներում, եթե չկա հատուկ կարգադրություն ՊՆ-ի կողմից: Ավելի ուշ ադրբեջանցիների պահանջը մերժած երկու օպերատորները աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել և հեռացել ընկերությունից: Aeronautics-ի մամուլի ծառայությունը, ինչպես նաև Իսրայելում Հայաստանի դեսպանը հերքել էին «Մաարիվ» թերթի տեղեկությունը, իսկ Իսրայելի ՊՆ-ն հայտարարել էր, որ համապատասխան մարմինները ստուգում են ինֆորմացիան:

Օգոստոսի 29-ին լուր հրապարակեց նաև «Հաարեց» պարբերականը՝ հաստատելով, որ Ադրբեջանին Orbiter կամիկաձեների վաճառքի արտոնագրի սառեցումը կապված է ՊՆ-ում սկսված հետաքննության հետ:

 Կոմերցիոն գործարք

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ ասելով, որ դժվար թե Aeronautics-ի և Ադրբեջանի գործարքի արգելափակումը լրջորեն ազդի իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության վրա:

«Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանը իսրայելական սպառազինության խոշորագույն գնորդներից մեկն է: Իսրայելը մեծ թվով ժամանակակից զինատեսակներ, այդ թվում անօդաչուներ է վաճառում Ադրբեջանին, ուստի այդ համագործակցությունը, բնականաբար, կշարունակվի: Զենքի վաճառքն Ադրբեջանին կոմերցիոն գործարք է Իսրայելի համար: Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի մասին: Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում զենք գնելու նպատակով, իսկ Իսրայելն ու Ռուսաստանը զենք են վաճառում նրան: Ահա և վերջ: Այս մեծ գումարներն ավելի կարևոր են թվում, քան որոշ սպեցիֆիկ քաղաքական հանգամանքներ»,- մեկնաբանեց փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

 Իսրայելի դասերը

Ի՞նչ կարելի է եզրակացնել այս պատմությունից: Նախ՝ ակնհայտ է այն, որ իսրայելական անօդաչուների հետ կապված այս զարգացումներն առաջին հերթին և գլխավորապես օրենսդրության և «խաղի կանոնների» կարգավորման դաշտում են: Արգելափակելով «մահապարտ» անօդաչուների մատակարարումը Ադրբեջանին՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունն առաջնորդվել է ոչ թե կոմերցիոն կամ քաղաքական դրդապատճառներով, այլ օրենքով և նմանատիպ գործարքների համար սահմանված կանոններով, որոնք հատկապես Իսրայելում ոչ մի դեպքում չի կարելի խախտել: Ընդ որում, Իսրայել պետությունը այս պարագայում առաջնահերթությունը տվել է ոչ թե բիզնես շահին, այլ խնդրի հումանիտար ասպեկտին: Սա ինքնին ցույց է տալիս մեծ տարբերությունը զենքի երկու խոշոր մատակարարների՝ Իսրայելի և Ռուսաստանի միջև: Ի տարբերություն Իսրայելի կամ, օրինակ, Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանի համար առաջնահերթությունը ոչ թե «խաղի կանոններն են», որոնք իր պարագայում չկան, այլ զենքի վաճառքով զբաղվող իշխանավորների ֆինանսական եկամուտներն ու պետության քաղաքական կամ կայսերական շահերը այս կամ այն երկրում և տարածաշրջանում: Խոսքն այստեղ չարի և բարու մասին չէ, և սրանից չի բխում այն եզրակացությունը, թե իսրայելական զենքն ավելի անվնաս է, քան ռուսական զենքը, կամ ռուսական զենքն ավելի վտանգավոր է մասնավորապես Արցախի և Հայաստանի համար, քան իսրայելական զենքը: Խնդիրը սկզբունքներն ու մոտեցումներն են:

Ակնհայտ է նաև այն հեռանկարը, որ անօդաչուների վաճառքի արգելափակման հետ կապված զարգացումները կարող են ազդել իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության և նույնիսկ քաղաքական հարաբերությունների վրա, բայց այս զարգացումները իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում են, և հայկական պետության դերն, անկեղծ ասած, չի երևում այս գործընթացում: Այլ հարց է, որ հայկական կողմը ակտիվ դիվանագիտության պարագայում կարող է օգտվել իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում առաջացած այս ճեղքերից: Լավ լուրն այն է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ վերջին ամիսներին նկատելիորեն աշխուժանում են հայ-իսրայելական շփումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում