Sunday, 21 06 2026
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԶԾ պաշտոնյաների հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն օգոստոսի 30-ին հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի քաղաքականության և ծրագրերի օժանդակության գլոբալ բնապահպանական ֆինանսական գրասենյակի գործադիր համակարգող Ադրիանա Դինուի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու անձինք:Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ին բազմաթիվ ծրագրերի իրականացման շարունակականության համար: Արծվիկ Մինասյանը նշել է, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը տվել են արդյունք և ներկայում նախարարությունը նպատակադրել է  ավելի բարձր արդյունքների ստացումը, որպեսզի ստեղծվի համագործակցության այնպիսի մոդել, որն օրինակելի կլինի այլ երկրների համար: Նախարարը  հակիրճ  խոսել է գերատեսչության գործառույթների մասին, անդրադարձել իրականացվող բարեփոխումներին: Հյուրերին ներկայացվել է նաև Հայաստանի կենսաբազմազանության ներկա վիճակը: Ադրիանա Դինուն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, ներկայացրել իր աշխատանքը, այն հնարավորությունները, որոնք կարող է ակնկալել Հայաստանը բնապահպանական հիմնադրամներից: Իր խոսքում ՄԱԶԾ-ի պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանն արդեն օրինակելի է արձանագրած իր արդյունքներով, մասնավորապես,  «Շենքերի էներգա­արդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրին մասնակցության առումով, որը Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) կողմից աշխարհում ֆինան­սավորված 10-րդն է, իսկ եվրասիական տարածա­շրջանում՝ առաջինը, որի մեկնարկային աշխատաժողովը նախատեսված է օգոստոսի 31-ին:  Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև անտառային վերջին հրդեհներին, տնտեսական խնդիրների էկոհամակարգային լուծումներին, նախարարության կարողությունների հզորացմանը և մի շարք այլ հարցերի: Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը Ադրիանա Դինուին է նվիրել  Հայաստանի Հանրապետության կարմիր գիրք և  «Կանաչ Հայաստան» հրատարակությունները: Հյուրին հաճելիորեն զարմացրել է կովկասյան ընձառյուծի հետ նկարվելու առաջարկը, ինչ էլ իրականացվել է համակարգչային հավելվածի միջոցով ընձառյուծի եռաչափ անիմացիոն պատկերի համադրմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում