Saturday, 27 06 2026
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում

Ով էր 31-ամյա պատանդառուն և ինչ առնչություն է ունեցել պատանդ վերցված աղջկա հետ. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Էրեբունի վարչական շրջանում օգոստոսի 29-ին զենքի գործադրմամբ վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ՝ 1986 թ. ծնված Գոռ Հակոբյանը, և նրա առնչությունը տուժողի հետ։  Հարցաքննվել են խաղասրահի սեփականատերը, ականատես վկաները, զննվել դեպքի վայրում կատարված տեսագրությունները։

Նախնական տվյալներով՝ 31-ամյա տղամարդը վերջին տարիներին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ծանր հանցագործության համար դատապարտվել է երկարատև ազատազրկման։  Հայաստան է ժամանել 4 ամիս առաջ՝ արտաքսվելով ԱՄՆ-ից։ Տուժածի հետ ծանոթացել է մոտ երկու ամիս առաջ՝ Հայաստանում։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Հակոբյանը 24-ամյա կնոջ հետ «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածք է մուտք գործել օգոստոսի լույս 29-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում։ Իսկ օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, կոտրել է խաղասրահի պատուհանների ապակիները, վնասել գույքը՝ ուշադրություն գրավելու համար։

Խաղասրահի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց  ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան։

Պատանդին ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել. տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ նա ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Գ.Հակոբյանի կենսաբանական մահը։

Բժշկական կենտրոն տեղափոխված տուժած կնոջ մոտ բժիշկներն արձանագրել են պարանոցի կտրած-ծակած վերքեր, ձախ հոնքային շրջանի պատռած վերքեր, կապտուկներ՝ մարմնի տարբեր մասերում։

Դեպքի վայրի զննությամբ խաղասրահի տարբեր հատվածներում հայտնաբերվել և առգրավվել են սև գույնի երկար մազափնջեր, կանացի շորեր։

Հայտնաբերվել և առգրավվել են նաև Գոռ Հակոբյանի անվամբ վարորդական վկայականը, վերջինիս անվամբ հաշվառված պետհամարանիշի ավտոմեքենայի տեխանձնագիրը, նշված ավտոմեքենայի բանալին, գումար, ինչպես նաև՝ «IPhone» ապրանքանիշի 2 բջջային հեռախոս։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ստեղծվել է քննչական խումբ, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, տոքսիկաքիմիական և ապրանքագիտական փորձաքննություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում