Ավելի քան 1 միլիոն «էլեկտրոնային միջնորդագրեր» Greenpeace-ի կայքերի միջոցով ուղարկվել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին` ծովահենության մեջ մեղադրվող բնապահպաններին ազատ արձակելու պահանջով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Կայքի այցելուն հենց այդտեղից կարող է իր երկրում Ռուսաստանի դեսպանին հաղորդագրություն ուղարկել` դրանով հանդերձ համերաշխություն հայտնելով Ռուսաստանում ձերբակալված մեր ակտիվիստներին»,- հայտարարել է Greenpeace-ի աշխատակիցը:
Կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի մամլո քարտուղար Բյորն Յեթկիի խոսքերով` Գերմանիայում ակտիվիստները ի պաշտպանություն իրենց գործընկերների ակցիաներ են անցկացրել 45 քաղաքներում, այդ թվում նաև՝ մայրաքաղաք Բեռլինում:









































