Հատուկ սննդակարգի հետևող մարդկանց մեծամասնությունը ուրբաթ երեկոյից մինչև կիրակի ուտում են իրենց ամենշաբաթյա կալորիայի նորմայի կեսից ավելին: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Համաձայն բրիտանացի փորձագետների իրականացրած հարցման՝ նիհարել փորձող մարդկանց մոտ 3 քառորդը խոստովանել է, որ հատկապես հանգստյան օրերին են ցանկանում որևէ համեղ բան ուտել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հանգստյան օրերին ընկերների հետ սնվելու պատճառով, որը հաճախ ուղեկցվում է ալկոհոլով, մարդը մեկ օրվա ընթացքում օգտագործում է մինչև 3.5 հազար կալորիա: Պետք է նշել, որ տղամարդկանց օրական անհրաժեշտ է 2500, կանանց՝ 2000 կալորիա:









































