Կես տարի անց կթողարկվեն առաջին Android-սմարթֆոնները, որոնք, ինչպես iPhone 5S-ը, հագեցած կլինեն բիոմետրիկ տվյալներով: Այս մասին տեղեկացրել է Մայքլ Բարետը՝ FIDO Alliance կազմակերպության նախագահը: Այս կազմակերպության մեջ ներառվում են 48 ընկերություններ: Նա չի բացառել նաև հենց Apple-ի հետ համագործակցությունը, եթե վերջինս նման ցանկություն հայտնի:
Մատնահետքերը ճանաչող Android-ի առաջին մոդելները կթողարկվեն արդեն 2014թ. սկզբին: Թե ով կթողարկի այդ սմաթֆոնները՝ չի հրապարակվում, սակայն, հավանաբար, խոսքը Lenovo-ի և Google-ի մասին է, քանի որ նրանք են FIDO-ի ամենաակտիվ մասնակիցները: Կազմակերպության մեջ են մտնում նաև PayPal, LG, BlackBerry, NXP Semiconductor, Infineon և այլ ընկերություններ:
Նշենք, որ Apple Touch ID-ն փակ համակարգ է: Մատնահետքերը պահպանվում են հատուկ Secure Enclave բաժնում:










































