Shamshyan.com-ի փոխանցմամբ` մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: «Mitsubishi Io» մակնիշի 30 ԼՏ 934 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Կարեն Բունիաթյանը՝ նշված ավտոմեքենայով, Սեվան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, Գավառի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել, Արագածոտնի մարզի բնակիչ Դավիթ Կարապետյանին:
Վրաերթի հետևանքով մահացած Դ. Կարապետյանը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, որպես գումարտակի հրամանատար: Կոչումով մայոր էր:
Մանրամասները` Shamshyan.com-ում