«Կառավարության տեմպերը, բնականաբար, չեն բավարարում, բացարձակապես նկատելի չէ բնակչության կենսամակարդակի տարբերություն: Սկզբում ժողովուրդն ավելի մեծ հույս ուներ, քան վերջին ժամանակներում»,- անդրադառանալով կառավարության մեկ տարվա աշխատանքին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքերով՝ խոսվում էր ներդրումային ակումբի մասին, բայց առ այսօր որևէ ներդրումային ծրագիր, որ կյանքի է կոչվել կամ սկսվել է, չկա:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ եթե մենք չկարողանանք արագ կողմնորոշվել և տնտեսության զարգացման համար լուրջ խթաններ չստեղծենք, 2018 թ. կհայտնվենք վատթար տնտեսության պայմաններում։
«Եթե մինչև 2018-ի ապրիլ մենք որևէ տեսանելի հաջողություններ չարձանագրենք, տնտեսության մեջ առնվազն դրական հույսեր արթնանան և տեսանելի որևէ ծրագիր չունենանք, իհարկե իմաստ չի ունենա վարչապետի հետագա պաշտոնավարումը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































