«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ինչպես և խոստացել էր, այսօր օդանավակայանում էր՝ դիմավորելու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Փոստանջյանի և առհասարակ որևէ մեկի ելույթը մեկնաբանել չի ուզում, սակայն կարծում է, որ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից և կրող տիտղոսից, իրավունք ունի յուրաքանչյուր մարդու հարց տալու. «Ես գտնում եմ, որ չպետք է թույլ տալ, որ մեզնից խլեն հարց տալու իրավունքը… տեղին, քաղաքական հարց է տվել՝ քաղաքակիրթ ձևով: Ես այդտեղ վիրավորանք չեմ տեսնում»:
ՆԺԿ նախագահը նշեց, որ ինքը միշտ կողմնակից է եղել, որպեսզի պատճառը վերացնեն, ոչ թե հետևանքների մասին մտածեն. «Թող չլինեն պատճառներ՝ չեն լինի նաև հարցեր»:










































