Ամերիկյան Հյուսթոն քաղաքի իշխանությունները բնակավայրի տարածքում պարետային ժամ են սահմանել։ Նման որոշման պատճառը «Հարվի փոթորկից» առաջացած ջրհեղեղի ֆոնին թալանի հաճախացած դեպքերն են։ Այս մասին հայհտնում է Reuters գործակալությունը։
Պարետային ժամը կգործի տեղի ժամանակով երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 5-ը։
Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեստր Թերները հայտնել է, որ սահմանափակումը ներմուծվում է անորոշ ժամկետով։






































