Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել Տեխասի ջրհեղեղի թեմայով։ Նոր համարում, որը լույս կտեսնի չորեքշաբթի, խմբագրությունը թերթի շապիկին զետեղել է նեոնացիստ ցուցարարների պատկերը, որոնց ողողում են հեղեղաջրերը։ Նկարը հայտնվել է պարբերականի ֆեյսբուքյան էջում։
Տեխաս նահանգը լրջորեն տուժել է «Հարվի» փոթորկից։ Փոթորկից տուժած կարող են համարվել նահանգի 30-50 շրջաններ։ Իշխանությունները սպասում են, որ օգնության խնդրանքով իշխանություններին կդիմեն ավելի քան 450 հազար բնակիչներ։








































