Հելսինկիում ավելի քան 1.5 հազար մարդ երթով շարժվում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն` պահանջելով ազատ արձակել ծովահենության մեջ մեղադրվող Greenpeace-ի ակտիվիստներին, որոնց թվում է նաև Ֆինլանդիայի քաղաքացի Սինի Անուկա Սաարելան: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է ակցիայի մասնակիցներից եմկը:
«Հելսինկիի համար այստեղ բավականին շատ մարդ է հավաքված: Նրանք վանկարկում են կարգախոսներ՝ աղջկան ազատ արձակելու պահանջով: Ակցիան նախևառաջ ուղղված է «Գազպրոմի» դեմ, որը յուրացնում է Արկտիկան: Շատերը քննադատում են նախագահի դիրքորոշումը, որը համարվում է Պուտինի ընկերը»,- ասել է ակտիվիստներից մեկը:










































