Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Եթե ղեկավարությունը գտնում է, որ Զարուհին իրենց զրպարտել է, այդ դեպքում կա դատարան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, Զարուհի Փոստանջյանի՝ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին ուղղված հարցը բավականին մեծ քննարկումների առարկա է դարձել, և Ձեր կուսակիցը հիմնականում քննադատության է ենթարկվում: Դուք ինչպե՞ս կբնութագրեք Զ. Փոստանջյանի այդ քայլը:

– Ես երբեք չեմ մեկնաբանել իմ գործընկերների որոշումներն ու քայլերը, ինքն է իր հարցը կազմել և որոշել հնչեցնել: Մեկնաբանության խնդիր ես չունեմ: Բոլորս էլ հրապարակային գործիչներ ենք, և՛ լավ խոսքեր ենք լսելու, և՛ քննադատություններ ենք լսելու: Այնպես որ, դա էլ արտառոց չեմ համարում: Այնպես չէ, որ քաղաքական գործիչը միայն ծափեր լսելու համար է: Եվ կցանկանայի, որ մարդիկ կոռեկտության շրջանակներում մնային, որովհետև տրվող որակումները դուրս են էթիկայի սահմաններից: Նրանք կարող են չհամաձայնել Զարուհու հայտարարության հետ, կարող են չկիսել Զարուհու արարքը, կարող են ափսոսանք հայտնել, բայց անթույլատրելի է տալ պիտակումներ, որոնք արդեն անձնական բնույթի վիրավորանք են:

– Ձեր կարծիքով` պե՞տք է այդպիսի հայտարարություններ կամ հարցադրումներ հնչեցնել միջազգային նման բարձր ամբիոնից, թե՞ դա կոռեկտ չէ: Դուք նման հարց կհնչեցնեի՞ք միջազգային հարթակներում:

– Եթե դա անվիճելի փաստ է, որի մասին Ս. Սարգսյանին հարցնելու կարիք չկա, ես խնդիր չեմ տեսնում, որտեղ էլ ասես՝ կարելի է հնչեցնել: Բայց եթե դա կասկած է, առնվազն փաստարկ չունեցող տեղեկատվություն, ես ինքս էլ տալու և չտալու խնդիր կունենայի: Իսկ եթե խոսքը ինձ է վերաբերում՝ ես նման հարց կտայի, թե ոչ, եթե ես ստույգ տեղեկություն ունենայի, խնդիր չէի տեսնի հայտարարելու մեջ:

– Իսկ ձեր կարծիքով` Զ. Փոստանջյանի հայտարարությունը ստո՞ւյգ էր, թե՞ ոչ:

– Պիտի սպասել մինչև Զարուհին կգա: Զարուհին կարող է ասել, թե հիմքեր ունեցե՞լ է: Իմ ընկերներն ասում են, թե իրենք նման հարց չէին տա: Ես դա հասկանում եմ այնպես, որ իրենք այդ փաստին չեն տիրապետում: Միգուցե Զարուհին տիրապետում է: Սպասենք ինքը գա պարզաբանի և ներկայացնի իր փաստարկները: Իսկ եթե բարձրագույն ղեկավարությունը գտնում է, որ Զարուհին իրենց զրպարտում է, իհարկե, այդ դեպքում կա դատարան:

– Նման հայտարարություն անելու պատճառով ՀՀ իշխանություններն իրավունք ունե՞ն Զ. Փոստանջյանին հեռացնել ԵԽ ԽՎ պատվիրակության կազմից:

– Ընդհանրապես, որևէ հայտարարության համար իրավունք չունեն այդպիսի բան անել, բայց մի ուրիշ իրավունք ունեն՝ դա պատվիրակության կազմը ձևավորելն է: Եվ իրենք իրենց թույլ են տալիս այլ կերպ ձևավորել: ԱԺ նախագահն է կազմում պատվիրակությունը, և, ցավոք, իմպերատիվ, պարտադիր նորմ չէ այն հանգամանքը, որ խմբակցությունն է ներկայացնում իր ներկայացուցիչներին: Թեև խմբակցություններին տրված է ինչ-որ թեկնածություն ներկայացնելու հնարավորություն, բայց վերջնական որոշումն, իհարկե, ԱԺ նախագահն է կայացնում:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում