Հյուսիսային Կորեայի վրա պատժամիջոցային ճնշման համար ռեսուրսը վերջին հրթիռային արձակումից հետո սպառվել է։ Այս մասին լրագրողներն հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը և այլ երկրները կարող են հերթական անգամ ուժեղացնել Փխենյանի հանդեպ սահմանափակող միջոցառումները, սակայն դա չի հանգեցնի ցանկալի արդյունքի։ «Արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Հյուսիսային Կորեայի վրա պատժամիջոցային ճնշման ռեսուրսը սպառված է։ ՄԱԿ ԱԽ-ում այլևս հնարավոր չէ ընդունել բանաձևեր, որոնք ցույց կտան խնդրի ռազմական լուծման անհնարինությունը»,-հայտարարել է դիվանագետը։











































