Boston Dynamics ընկերության լաբորատորիայից դուրս է սպրդել ամենաարագավազ չորսոտանի ռոբոտը:
Էքստրավագանտ կիբերմեխանիզմն ստացել է «Վայրի կատու» անվանումը:
Սարքը ոչ միայն կարող է շարժվել 26 կմ/ժ արագությամբ, այլև մեծ տարածության վրա ռադիոազդանշաններ հաղորդել, ինչպես նաև տեղափոխել բեռներ, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Այս` առաջին հայացքից անվնաս ունակությունները հետագայում պետք կգան ԱՄՆ բանակում: Բոստոնյան կորպորացիան արդեն մի քանի տարի աշխատում է ԱՄՆ պաշտպանության բանակի պատվերների իրագործման ուղղությամբ:








































