Մարոկկոյոմ ոստիկանությունը ձերբակալել է դեռահասների, որոնք Facebook սոցիալական կայքում տեղադրել են լուսանկար, որում նրանք համբուրվում են, հաղորդում է France Presse գործակալությունը:
Ինչպես հստակեցնում է Rif իրավապաշտպան կազմակերպությունը, ձերբակալվածները սովորել են Նադոր քաղաքի միևնույն դպրոցում: Ոստիկանությունում նշել են, որ ձերբակալության պատճառը հասարակական կարգի խախտումն է: Դեռահասների ձերբակալությունն առաջացրել է տեղի բնակիչների զայրույթը: Նրանք նստացույց են անցկացնում այն կենտրոնի մոտ, որտեղ գտնվում են ձերբակալվածները:
Բացի այդ, շատ մարոկկացիներ ի նշան բողոքի սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարակել են համբուրվելու լուսանկարներ: Տեղի իշխանությունները հաստատել են ձերբակալության փաստը, սակայն հրաժարվել են մեկաբանություններից: Հոկտեմբերի 11-ին ձերբակալվածները կկանգնեն դատարանի առաջ:
Մարոկկոյում, որտեղ պետական կրոնը իսլամն է, արտամուսնական հարաբերությունները համարվում են անօրինական և պատժվում են մինչև մեկ տարի ազատազրկմամբ:










































