Հրդեհից առաջացած ծուխը վտանգ չի առաջացնում հանրության համար, ծուխը շնչելուց հետո պարզապես քաղաքացիներն իրենց վատ կզգան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարը:
Նա ասաց, որ «Նաիրիտի» տարածքում տեղի ունեցած հրդեհից առայժմ վտանգներ չկան, ամեն ինչ վերահսողության տակ է:
Փրկարարները հիմա սառեցման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի հրդեհը չտարածվի:
Լուսանկարը՝ Photolure-ի








































