Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

«Այս դպրոցը մեր երկարաժամկետ ներդրումն է քաղաքականության մեջ»

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ  Հայկ Կոնջորյանը։

– Հայկ, կխնդրեմ Ձեզ  մանրամասներ ներկայացնել  «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից հիմնադրվող Լիբերալ քաղաքական դպրոցի մասին, քանի որ, ինչպես արդեն հայտնի է, Դուք եք ստանձնելու դպրոցի տնօրենի պարտականությունները։ Այդ մասով ի՞նչ աշխատանքներ եք պատրաստվում իրականացնել:

– Այս գաղափարը կար դեռևս «Լուսավոր Հայաստան»-ի ստեղծման առաջին օրերից: Մենք նախատեսում էինք ստեղծել այնպիսի ուղեղային կենտրոն, որը կիրականացներ կրթական գործառույթներ և կպատրաստեր նոր սերդնի քաղաքական առաջնորդներ: Մեզ համար քաղաքական կրթությունը առանցքային նշանակություն ունի Հայաստանի հետագա զարգացման համար: Մեր դպրոցներում և համալսարաններում ոչինչ չեն սովորեցնում քաղաքականության մասին, իսկ Հայաստանում հաստատված անառողջ քաղաքական միջավայրը հանրությանը տանում է քաղաքական նիհիլիզմի ճահիճը: Մարդիկ կամ անտարբեր են քաղաքականության հանդեպ, կամ ատում են քաղաքականությունն ու դրա հետ կապված ամեն ինչ: Մինչդեռ քաղաքականությունը պետք չէ սիրել կամ ատել, այն պետք է նախ հասկանալ, իսկ հետո ճիշտ կիրառել՝ ավելի մեծ հանրային բարիք ստեղծելու համար: Այս դպրոցը մեր երկարաժամկետ ներդրումն է քաղաքականության մեջ, որը, կարծում եմ, լավ արդյունքներ է տալու:

Ինչպե՞ս կգնահատեք լիբերալ արժեքները աշխարհում և լիբերալ արժեքները Հայաստանում։ Արդյո՞ք  թե՛ գլոբալ առումով,  թե՛  մանավանդ Հայաստանում դրանք  զգալի անկում չեն ապրել, և այս մասով ի՞նչ նպատակ եք հետապնդում՝ հաշվի առնելով նաև, որ այդպիսի արժեքներով դպրոց եք հիմնադրում։

– Ժամանակակից աշխարհում պոպուլիզմի, ազգայնականության և ավտորիտար մտածողության որոշակի աշխուժացումը չի փոխում այն հանգամանքը, որ աշխարհը (մասնավորապես՝ Արևմուտքը) շարունակում է ապրել ֆունդամենտալ լիբերալ արժեքների միջավայրում: Մարդու իրավունքները, ազատական տնտեսությունը, մասնավոր սեփականության իրավունքը և ազատականության մի շարք այլ բաղադրիչներ շարունակում են մնալ արևմտյան պետությունների համակեցության հիմնասյուները: Մյուս կողմից, սակայն, լիբերալները ամբողջ աշխարհում կանգնած են մեծ մարտահրավերների առջև՝ հասկանալու ժամանակակից գործընթացները, մարդկանց պահանջներն ու ցանկությունները: Ոչինչ մեկընդմիշտ տրված չէ. հարկավոր է անընդհատ նորանալ և ինքնանորոգվել՝ հարմարվելով արագ փոփոխվող աշխարհին և այն հարմարեցնելով քեզ: Արևմուտքում սա հոյակապ են հասկանում: Նայեք Եվրոպային, քանի անգամ է Եվրոպան հայտնվել խորագույն ճգնաժամի մեջ և նորից ոտքի կանգնել: Բոլորը անընդհատ խոսում են Եվրոպայի մայրամուտի մասին, բայց արևածագը նորից բացվում է, և դա եվրոպացիների փոփոխվելու, նորանալու և առաջ շարժվելու ֆենոմենալ ունակության շնորհիվ: Սա մի բան է, որը պակասում է մեզ. մենք պետք է սովորենք փոխվել և նորանալ:

Իսկ այսօրվա գործընթացները ժողովրդավարության մարտահրավերն են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Դեմոկրատիայի համար նախևառաջ պետք են դեմոկրատներ, իսկ դեմոկրատիան առանց լիբերալ մտածողության անհնար է: Ահա թե ինչու ենք մենք ստեղծում այս դպրոցը:

– Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է երիտասարդներին կրթել այդ արժեքներով, նրանց այդպիսի կադրեր դարձնել   որպես նաև  ապագա քաղաքական գործիչներ:

– Ինչպես արդեն ասացի, դեմոկրատիայի համար նախ հարկավոր են դեմոկրատներ. մարդիկ, որոնց համար շահավետ է ապրել նման համակեցական միջավայրում, ուր նրանք կարողանում են արժանապատվորեն ապրել, ստեղծագործել և զարգանալ, դրսևորել իրենց տաղանդները: Այս մարդիկ դեմոկրատիայի շահառուներն են, և եթե նրանք չկան, ոչ ոք չի պաշտպանելու դեմոկրատիան: Ինչո՞ւ է Հայաստանում դեմոկրատիան կաղում. որովհետև մեր հանրության մի զգալի հատվածի, այդ թվում՝ իշխանական վերնախավի համար դեմոկրատիան շահեկան չէ: Այն տալիս է մեծ ազատություններ, սակայն դնում է նաև կարևոր սահմանափակումներ բոլորի առջև: Մենք ցանկանում ենք մեծացնել դեմոկրատիայի շահառուների թիվը, ովքեր կդառնան նաև վերջինիս պաշտպանը: Կրթությունը այս նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկն է:

ՀՀԿ-ն ևս ունի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց։ Մրցակցության մե՞ջ եք մտնում նրանց հետ և  ինչո՞ւ հատկապես հիմա նման նախաձեռնությամբ որոշեցիք հանդես գալ:

– Ես արդեն ասացի, որ այս գաղափարը եղել է «Լուսավոր Հայաստան»-ի ստեղծման հենց սկզբից, սա բխում է մեր հիմնական տեսլականից: «Լուսավոր Հայաստան»-ի գաղափարը գալիս է լուսավորականության գաղափարից: Այս ժամանակ դրվեց մոդեռն աշխարհի հիմքը. մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը, քննադատական մտածողությունը զարգացան հենց այս դարաշրջանում: Այս գաղափարները զարգացան, դրանցից որոշները տրանսֆորմացվեցին, սակայն հիմնարար դրույթները շարունակում են լինել ժամանակակից աշխարհի հիմքում: Մենք նպատակ ունենք Հայաստանը բերելու այն համակեցական վիճակին, որի հիմքը լուսավորականությունն է, իսկ դա անհնար է անել առանց լուսավորչական, այն է՝ կրթական գործառույթի: Զարգացած ժողովրդական պետություններում կրթությունը և մտավոր գործունեությունը կուսակցությունների առանցքային գործառույթներից են: Դրա համար նրանք ստեղծում են տարբեր դպրոցներ, վերլուծական կենտրոններ, Think-tank-եր. սա օգնում է գեներացնել նոր գաղափարներ և պատրաստել նոր կադրեր: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի քաղաքական դպրոցին, ապա պետք է ասեմ, որ մենք ստեղծում ենք այս դպրոցը զարգացնելու և կատարելագործելու համար այն ամենը, ինչին մենք հավատում ենք: Իսկ ինչի՞ն է հավատում ՀՀԿ-ն և ի՞նչն է ցանկանում կատարելագործել:

– Հայտնի է, որ «Ելք»-ի առնվազն մեկ գործընկերը՝ ՔՊ-ն, Հայաստանի մասին այլ պատկերացում ունի՝ ոչ լիբերալ, ոչ էլ եվրոպական մոդելի: Դպրոցի հիմնումը կշարունակի՞  հարթ ու համատեղելի պահել «Ելք»-ի ուժերին:

– Ես համաձայն չեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի Հայաստանի մասին ոչ լիբերալ և ոչ եվրոպական մոդելի պատկերացումներ: «Ելք» դաշինքի հուշագրում մենք արձանագրել ենք, որ ձգտում ենք Հայաստանում կառուցել եվրոպական մոդելի պետություն, իսկ այդ մոդելի պետության հիմքում լիբերալ սկզբունքներն են: Կարծում եմ՝ այստեղ որևէ հակասություն չկա: Ավելին, դպրոցի հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր և կադրեր, որոնք արդյունքում բերելու են մի պետության ստեղծման, որի մասին բազմիցս հայտարարել է «Ելք» դաշինքը: Ինչպես արդեն նշեցի, սա երկարաժամկետ ներդրում է և պահանջում է բավական մեծ ջանքեր: Սակայն կուսակցությունները, որպես ինստիտուտ, պետք է կարողանան իրենց առջև դնել երկարաժամկետ նպատակներ և իրագործեն դրանք: Հայաստանի քաղաքական համակարգի թերություններից մեկն էլ այն է, որ կուսակցությունների մեծ մասն իր առջև դնում է կարճաժամկետ նպատակներ և իր գործողությունները պլանավորում նեղ շրջանակներում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագիրը սկսվում է Ֆրիդրիխ Ֆոն Հայեկի այս խոսքերով՝ իսկական լիբերալը նման է այգեպանի, ով պետք է որքան հնարավոր է շատ բան իմանա այն ծաղկի մասին, որին նա խնամում է… Հիմա մենք ցանում ենք հերթական ծաղկի սերմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում