Sunday, 21 06 2026
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր

2014-ին Ուկրաինային դեֆոլտ է սպառնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում. ՌԴ նախագահի խորհրդական

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինային 2014-ին դեֆոլտ է սպառնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ով մասնակցում է Հռոդոս կղզում անցկացվող «Քաղաքակրթությունների երկխոսություն» ֆորումի աշխատանքին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ դա (համաձայնագրի ստորագրումը) վերջնական արդյունքում հաջորդ տարի կհանգեցնի Ուկրաինայի դեֆոլտի, քանի որ Ռուսաստանը կդադարեցնի իր վարկավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ այսօր ուկրաինական վճարային հաշվեկշիռը հիմնականում ապահովվում է ռուսական վարկերով ու ռուսական ուղիղ ներդրումներով: Գլազևը հիշեցրել է, որ ռուսական բիզնեսի մասնաբաժինն օտարերկրյա կապիտալի ուղիղ ներդրումներում կազմում է կեսը, 6 անգամ գերազանցում Գերմանիայի մասնաբաժինը:

Եթե այդ ամենը դադարեցվի, ապա դեֆոլտն անխուսափելի է՝ ընդգծել է նա՝ հավելելով, որ դա կհանգեցնի նաև անխուսափելի իշխանափոխության:

«Կգան ուրիշ մարդիկ: Կլինի լուրջ սոցիալական, քաղաքական անկայունություն»,- ասել է նա: Նա նշել է, որ դրանում ամենաքիչն Ուկրաինան է հետաքրքրված: «Դա անհեթեթ համաձայնագիր է բոլոր տեսակետներից: Այն ոչ մեկին ոչինչ չի տա»,- ասել է նա՝ նշելով, որ դա կդադարեցնի Ռուսաստանի հետ Ուկրաինայի ինտեգրումը:

ՌԴ նախագահի խորհրդականի կարծիքով՝ դա շատ թանկ արգելակ կլինի, քանի որ 35 մլրդ եվրո կպահանջվի դեֆոլտից հետո Ուկրաինայի տնտեսությունը կայունացնելու համար: «100 մլրդ եվրո կպահանջվի կարգավորման եվրոպական տեխնիկական նորմերին և ընդհանրապես սանիտարական և անասնաբուժական պահանջներին հարմարվելու համար»,- նկատել է նա:

Նրա խոսքով՝ դա ըստ էության կսնանկացնի ուկրաինական տնտեսությունը:

Գլազևի խոսքով՝ համաձայնագրի ստորագրման դեպքում չեն իրականացվի գազի սակագնի եռակի նվազեցման պլանները՝ մինչև այն մակարդակ, որով այսօր գազ ստանում է Բելառուսը (1000 խորանարդ մետրը՝ 160 դոլար):

«Մենք ծրագրել էինք չեղյալ հայտարարել արտահանման տուրքը: Ընդհանուր առմամբ Ուկրաինան այդ երկու քայլերի հաշվին տարեկան 5.5 մլրդ դոլարի առևտրի պայմանների բարելավում կստանար»,- ասել է Գլազևը: Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան վերադառնա Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթաց, ապա պայմանները կբարելավվեն տարեկան 10 մլրդ դոլարի չափով:

Գլազևի կարծիքով՝ Ռեգիոնների կուսակցությունը կարող է 3- 4 մլն ձայն կորցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում: «Որոշումն ընդունվել է առանց Ռուսաստանին նախապես տեղեկացնելու, մեզ փաստի առաջ են կանգնեցրել»,- ասել է նա:

«Ուկրաինական կողմը գործում է շատ անխոհեմ: Դա կարելի է համեմատել Ազարովի կառավարության և ողջ ուկրաինական կառավարության քաղաքական ինքնասպանության հետ»,- ասել է նա:

«Սակայն, ըստ երևութին, կան ինչ-որ գաղտնի զսպանակներ, որոնք ղեկավարում են նրանց շահագրգռվածությունը, որի պատճառը կարող է լինել արտերկրում ունեցվածքը, ինչ-որ կուտակումները, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ինչ-որ կերպ դրսևորվող շանտաժը»,- ասել է նախագահի խորհրդականը:

«Ռուս-ուկրաինական հարաբերությունները լրջորեն և տևականորեն կվատանան՝ Կիևի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում»,- հայտարարել է Գլազևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում