Կառավարության կողմից խորհրդարան ներկայացված «Պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ հուլիսի 1-ից բարձրանալու է նաև օրենսդիր մարմնի անդամների՝ պատգամավորների աշխատավարձը: Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը «168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում հաշվարկել է, որ պատգամավորները կստանան 500.000 դրամի չափով աշխատավարձ: Նա նշել է, որ, մասնավորապես, ԱԺ պատգամավորների պարագայում կգործի բազային աշխատավարձի նկատմամբ տասնապատիկ գործակցի կիրառման սկզբունքը:
«Եթե նվազագույն բազան ըստ նախագծի՝ 2014 թ. հուլիսի մեկից կազմելու է 66 հազար 140 դրամ, ապա տասնապատիկը կազմելու է 666 հազար դրամի չափով, որից հարկը հանելուց հետո՝ պատգամավորի աշխատավարձը կազմելու է մոտավորապես 500 հազար դրամ»,- հայտնել է ՀՅԴ-ական պատգամավորը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրբվա համարում:








































