Պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, ով անցած տարվա հոկտեմբերին գլխի վնասվածք էր ստացել «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից, արժանացել է Պոլիտկովսկայայի անվան մրցանակի՝ Լոնդոնում կայացած արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակը հիմնադրվել է RAW in War միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից: Այն հանձնվում է կանանց, ովքեր աշխատում են հակամարտության գոտիներում: Անցած տարի մրցանակը հետմահու հանձնվել է լրագրողուհի Մարի Քոլվինին, ով զոհվել էր սիրիական Հոմս քաղաքի ռմբակոծման ժամանակ:
Նշենք, որ Մալալան Խաղաղության Նոբելյան մրցանակի 259 հավակնորդներից է: Մրցանակակրի կամ մրցանակակիրների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 11-ին:









































