Սիրիայի կառավարական բանակը ՌԴ Օդատիեզերական ուժերի աջակցությամբ ջախջախել է ԴԱԻՇ խմբավորմանը Եփրատի հովտի Գանեմ-Ալի քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Գործողության արդյունքում ոչնչացվել են ավելի քան 800 ծայրահեղականներ։ Բացի այդ, հաջողվել է ոչնչացվել 13 տանկ, լայն տրամաչափի գնդացիրներով 39 պիկապ, 9 ականանետ և հրետանային սարքավորումներ։
Գերատեսչություում հավելել են, որ այժմ բանակը հարձակում է իրականացնում Դեր Զորում Եփրատի արևելյան ափի երկայնքով։ Ծրագրվում է ապաարգելափակել քաղաքն ու ոչնչացնել սիրիական հողում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների վերջին պատվարը։









































