Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անանուն աղբյուրը հայտնել է Mirror-ին երկրի վարչապետ Թերեզա Մեյի ծրագրվող պաշտոնաթողության մասին։
«Ակնհայտ է, որ նա չի լինի մեր կուսակցության առաջնորդը հաջորդ ընտրություններում և կհեռանա մինչ 2019 թվականի սեպտեմբեր»,-հայտարարել է Պահպանողական կուսակցության աղբյուրը։ Ներկայում այդ կուսակցությունը գլխավորում է Մեյը։
Որոշ տվյալներով՝ վարչապետն արդեն հայտնել է կուսակիցներին իր հրաժարականի մասին, սակայն մինչ պաշտոնը լքելը, նա մտադիր է դառնալ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ականատեսը։
Կուսակցության նոր ղեկավարին ծրագրում են ընտրել 2019 թվականի ամռանը։










































