Լիբանանի բանակը հայտարարել է Սիրիայի հետ հյուսիսարևելյան սահմանին ԴԱԻՇ-ի դեմ կրակի դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Կրակի դադարեցման ռեժիմն ուժի մեջ է մտել այսօր առավոտյան։ Այդ միջոցառումը նախատեսված է այն բանի համար, որպեսզի ուղի հարթի բանակցությունների համար՝ 2014 թվականին գրոհայիններին պատանդ ընկած լիբանանցի զիվորականների ճակատագրի վերաբերյալ։
Մեկ շաբաթում Ջուրուդ-էլ-Կաա շրջանում ԴԱԻՇ-ի գրոհայիններից մաքրվել է 100 քառակուսի կմ տարածք, ոչնչացվել են գրոհայինների ամրակետեր ու հրամանատարական կետեր, առգրավվել են զինամթերքի պահեստներ։









































