Monday, 29 06 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը

«Մենք չենք կարող սակարկել թուրքերի հետ քրդական հարցով. ավելի ձեռնտու է լեզու գտնել քրդերի հետ»

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին մնացել է ընդամենը մեկ ամիս: Դեռ ամիսներ առաջ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը հայտարարել էր անկախության գործընթաց սկսելու մասին՝ տեղեկացնելով, որ հանրաքվեն տեղի կունենա 2017 թ. սեպտեմբերի 25-ին, և չնայած այս փաստին՝ մինչ օրս շատերը կասկածում են կամ չեն հավատում, որ հանրաքվեն կկայանա: Տարածաշրջանային և միջազգային ազդեցիկ խաղացողների դիրքորոշումները տարբեր են: Միացյալ Նահանգները, ինչպես հայտնի է, քողարկված խրախուսում է քրդական շարժումը Մերձավոր Արևելքում, բայց մյուս կողմից՝ պետքարտուղար Թիլերսոնը կոչ է արել Բարզանիի կառավարությանը հետաձգել հանրաքվեի օրը: Իսրայելն աջակցում է Իրաքյան Քրդստանի անկախացմանը: Հանրաքվեի անցկացմանը դեմ են Բաղդադի կենտրոնական իշխանությունները, իսկ այս գործընթացի ամենամեծ հակառակորդները, թերևս, Թուրքիան և Իրանն են: Չնայած քրդերի հետ պատմաքաղաքական լուրջ առնչություններին և տարածաշրջանում քրդական գործոնի աճող դերակատարությանը՝ Հայաստանի կողմից ակտիվ քաղաքականություն այս ուղղությամբ առայժմ չի հետաքրքրում: Մեկ այլ կարևոր հարց է, թե ի՞նչ դիրքորոշում կարտահայտի պաշտոնական Երևանն Իրաքյան Քրդստանի անկախացման հարցի մասին: Թուրքիայում արդեն իսկ փորձում են կանխել հայերի հնարավոր աջակցությունը քրդական պետության անկախացմանը: Էրդողան Կարակուշ անունով մի թուրք գեներալ օրեր առաջ հանդես է եկել խիստ ուշագրավ հարցազրույցով՝ հայտարարելով, թե «Քրդստանի անկախությունը ձեռնտու չէ Հայաստանին»:

Իսկ ի՞նչ դեր կարող է խաղալ քրդական խնդիրը Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում: Օրինակ՝ հայկական կողմը կարո՞ղ է երկխոսություն ձևավորել Թուրքիայի հետ քրդական թեմայի շուրջ: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը հավանական չի համարում նման սցենարը՝ ասելով, որ «թուրքական ստրատեգիական շահը պահանջում է հայկական գործոնի չեզոքացում»:

«Մենք չենք կարող սակարկության մեջ մտնել թուրքերի հետ այդ հարցով, որովհետև, միևնույն է, քրդական պետությունը ստեղծվելու է»,- «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց փորձագետը:

– Պարոն Պապյան, Ձեր տպավորությամբ՝ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի առնչությամբ կամ ինչպիսի՞ն այն պետք է լինի, եթե հարցին նայենք նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում:
– Նախ՝ հանրաքվեի մասին: Իմ կարծիքով՝ հանրաքվեն ամենայն հավանականությամբ կլինի և մեծամասնությունը կքվեարկի Իրաքի հյուսիսային շրջաններում անկախ Քրդստանի ստեղծման օգտին: Ինչ-որ մի շրջան Իրաքյան Քրդստանը չի ունենա, այսպես ասած, շատ ճանաչումներ, բայց, օրինակ, Իսրայելը կլինի առաջին երկրներից մեկը, որ կճանաչի Իրաքի Քրդստանը, և նրան կհետևեն այլ երկրներ: Սա մի մեծ գործընթացի սկիզբ է, որն առաջիկա 10-15 տարում բերելու է ընդհանրապես Միջին Արևելքի քարտեզի փոփոխության, իսկ դա արդեն աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություն է:

Հիմա՝ Հայաստանի դիրքորոշման մասին: Հայաստանը ոչ թե հիմա, այլ տարիներ առաջ պիտի դիրքորոշում ունենար կամ անաղմուկ քայլեր ձեռնարկեր: Եթե նայենք քարտեզին, Երևանն ամենամոտ մայրաքաղաքն է Էրբիլին, որն ամենայն հավանականությամբ մայրաքաղաք կհռչակվի, այսինքն՝ սա առաջին հերթին կարևոր է այսօրվա Հայաստանի Հանրապետության համար, քանի որ իր մերձակայքում ստեղծվում է նոր պետություն, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը պիտի ավելի սերտ տնտեսական, նաև մշակութային կապեր զարգացներ Իրաքյան Քրդստանի հետ: Որոշ տնտեսական կապեր, իհարկե, կան, բայց դա բավարար չէ: Ինքս առիթներ ունեցել եմ սրա մասին խոսելու, առաջարկներ անելու, բայց փոփոխություն չեմ տեսնում: Երկու տարի առաջ առիթ եմ ունեցել հանդիպելու Իրաքի Քրդստանի փոխվարչապետի հետ և կարող եմ ասել, որ շատ քիչ եմ տեսել նման բարյացկամություն Հայաստանի հանդեպ և ցանկություն զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Բնականաբար, դրա մասին ասացի այստեղ՝ ում պետք է, բայց կրկին որևէ փոփոխություն չեմ տեսնում:
Հարցին նայենք մյուս տեսանկյունից, թե սա ինչպես կանդրադառնա հայոց իրավունքների, մեր պահանջատիրության վրա: Էրդողան անունով թուրք գեներալը վերջին հարցազրույցում ասում էր, թե իբր սա կվնասի հայերի պահանջատիրական իրավունքներին: Ես համաձայն չեմ նրա հետ, որովհետև խոսքը դեռ Իրաքյան Քրդստանի մասին է, և կարող է տարիներ տևել, մինչև հարցը հասնի Թուրքիայի Քրդստանին: Երկրորդը, կարծում եմ՝ մենք կկարողանանք ընդհանուր լեզու գտնել քրդերի հետ: Օրինակ՝ ժամանակին առաջարկել էի, որ կարելի է վիլսոնյան Հայաստանի տարածքում հայտարարել համատիրության (կոնդոմինիում) կարգավիճակ քրդերի, գուցե նաև թուրքերի հետ: Կա նման հասկացություն, երբ մի քանի երկրներ փոխադարձ պայմանագրերով ունենում են որոշակի իրավունքներ նույն տարածքի վրա: Եթե վիլսոնյան Հայաստանի տարածքում մեզ տրվի ազատ տարանցիկ անցման, էքստերիտորիալ տնտեսական գործարարության իրավունք, ապառազմականացում հարձակողական զենքերից, ապա դա էապես կնպաստի Հայաստանի զարգացմանը, բայց դրա մասին պետք է այսօրվանից խոսել քրդերի հետ:

– Իսկ ինչո՞վ է շահեկան Իրաքյան Քրդստանի անկախացումը Հայաստանի համար: Քրդստանի անկախ պետության հռչակումը, հավանաբար, ձեռնտու է մեզ ինքնորոշման իրավունքի ճանաչումը միջազգային հարաբերություններում ամրապնդելու տեսանկյունի՞ց:

– Իհարկե, դա էլ կա, բայց ոչ այնքան, որովհետև Ղարաբաղից հետո մենք տեսնում ենք Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի և այլ նախադեպեր: Բոլոր այս երկրներն իրացրեցին իրենց ինքնորոշման իրավունքը, բայց դա էապես չի անդրադառնում Ղարաբաղի հարցի վրա, որովհետև աշխարհը քաղաքական մոտեցում է ցուցաբերում և ասում է, որ սա առանձին հակամարտություն է և իր առանձնահատկություններն ունի:

Ես այս հարցն ավելի շատ դիտարկում եմ որպես շատ լուրջ մարտահրավեր առաջին հերթին Թուրքիայի համար: Թուրքիան մշտապես իր թիկունքում զգալու է քրդական մեծացող, ընդլայնվող, նորացող պետության կամ դրա հավակնությունների շունչը: Որքան էլ մենք ասենք, թե հակասություններ կան Բարզանի և PKK-ի միջև, այնուամենայնիվ, այդ հակասություններով հանդերձ՝ Իրաքյան Քրդստանում անկախ պետության հռչակումը բերելու է նրան, որ ընդհանրապես ուժեղանալու է քրդական շարժումը և նաև ուժեղանալու է քրդական գործոնը միջազգային հարաբերություններում: Պատահական չէր, որ նշեցի Իսրայելի մասին: Հիշենք, որ Նեթանյահուն հայտարարել է դրա մասին: Ավելին, նա դիմել է ԱՄՆ սենատորներին՝ խնդրելով ճանաչել Քրդստանի պետությունը: Նաև հայտարարել է, որ իսրայելական դրոշն առաջիններից մեկը կլինի, որ կծածանվի Քրդստանի հողում: Իսրայել պետությունը և հրեական լոբբին բավական լուրջ ուժ են: Իմ կարծիքով՝ Իսրայելն ուզում է քրդական պետության ստեղծում՝ որպես ահագնացող սպառնալիք՝ կախված առաջին հերթին Իրանի, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի գլխին, բայց դա ինքնըստինքյան անդրադառնում է նաև Թուրքիային: Կարծես, Իսրայելը հիմա նաև դա է ուզում: Այս իմաստով, Իրաքյան Քրդստանի անկախ պետության հռչակումը ձեռնտու է մեզ համար, եթե հաշվի չառնենք Իրանի պարագան, որովհետև չէինք ուզենա, որ խնդիրներ առաջանան Իրանի համար: Թեև չեմ կարծում, որ սա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի համար, որովհետև Իրանի քրդերն ամենապասիվն են բոլոր այս երկրների քրդերից, մյուս կողմից՝ Իրանը, որպես կենտրոնաձիգ պետություն, շատ ավելի ուժեղ է վերահսկում քրդական գործոնը, քան Իրաքը, Սիրիան և Թուրքիան:
Եթե ճիշտ քաղաքականություն մշակենք քրդերի հետ, մեզ համար դա կարող է և՛ անվտանգության գործոններից մեկը լինել, այսինքն՝ հակակշիռ Թուրքիային, և՛ կարող է տնտեսական նոր շուկա լինել, որովհետև պիտի հաշվի առնենք, որ դա բավականին զարգացող շուկա է:

– Իսկ հայկական կողմը կարո՞ղ է սակարկել Թուրքիայի հետ քրդական հարցի շուրջ, ավելի ճկուն քաղաքականություն վարել՝ փորձելով ազդել մեր տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության վրա:

– Նկատի ունեք՝ ասի, թե ես չեմ ճանաչում քրդական պետությունը, դրա դիմաց, Թուրքիա, բարելավի՞ր հարաբերությունները Հայաստանի հետ: Ոչ, չի կարող, որովհետև թուրքական ստրատեգիական շահը պահանջում է հայկական գործոնի չեզոքացում, և դա նորություն չէ: Եվ տակտիկական առումով դա հաջողվեց թուրքերին. իրականացնելով ցեղասպանությունը՝ նրանք չեզոքացրին հայկական վտանգը: Բայց այստեղ կա շատ ավելի լուրջ հարց: Մոտ 6-7 տարի առաջ ես խոսում էի թուրք դեսպաններից մեկի հետ, որը բավական խելացի դիվանագետ էր և, իհարկե, գիտեր ցեղասպանության մասին: Նա բառացի ասաց հետևյալը, որ «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի տակտիկական հաղթանակն էր, բայց ստրատեգիական պարտությունը, քանի որ մենք ոչնչացրեցինք հակակշիռը քրդական անջատողականության դեմ՝ երկրում ապրող հայերին, և քրդական անջատողականությունն այսօր, ըստ էության, հակակշիռ չունի»: Պարզ ասած՝ եթե այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում լիներ 30-40 տոկոս հայկական բնակչություն, ինչպես նախկինում էր՝ մինչև 1915 թ., ապա ոչ հայերը կկարողանային անկախանալ, որովհետև դա կհակակշռեին քրդական գործոնով, ոչ էլ քրդերը կկարողանային անկախանալ: Խնդիրը հետևյալն է, որ մենք չենք կարող սակարկության մեջ մտնել թուրքերի հետ այդ հարցով, որովհետև, միևնույն է, քրդական պետությունը ստեղծվելու է: Մեզ ավելի ձեռնտու է լեզու գտնել քրդերի հետ և նորից եմ կրկնում՝ Արևելահայաստանի՝ Կարսի, Արդահանի շրջանների վրա հաստատել ուղղակի իրավատիրություն, իսկ վիլսոնյան Հայաստանի տարածքում քրդերի հետ միասին ստեղծել կոնդոմինիում, որտեղ Հայաստանի դե յուրե իրավունքները կհամադրվեն դե ֆակտո քրդական ներկայության հետ: Դա կարելի է անել: Իմ կարծիքով՝ հիմա շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել դրա համար, բացառիկ է, որովհետև Թուրքիան 1950-ական թթ. ի վեր այդքան լարված հարաբերություններ չի ունեցել Արևմուտքի հետ: Նայեք Էրդողանի ելույթները Միացյալ Նահանգների, Ավստրիայի, հատկապես Գերմանիայի և ընդհանրապես Արևմուտքի դեմ: Հարցն այն է, թե կկարողանա՞նք ճիշտ օգտագործել այս հանգամանքը, որովհետև այստեղ մի ուրիշ բացասական դրսևորում կա մեզ համար՝ Հայաստանի չափից ավելի ուժեղ կախվածությունը Ռուսաստանից: Ինչպես 1945-ին Միացյալ Նահանգները դեմ կանգնեց խորհրդային զորքերի՝ Թուրքիա մտնելուն, որովհետև դա բերելու էր բոլշևիզմի տարածմանը, ոչ թե որ նա դեմ էր Հայաստանին, նույն ձևով էլ այսօր կարող է ստեղծվել նման մի վիճակ, որ Արևմուտքը սկսի ընկալել Հայաստանի դիրքերի ամրապնդումը որպես Ռուսաստանի դիրքերի ամրապնդում, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Արևմուտքին: Այս իմաստով մենք պիտի փորձենք ավելի ինքնուրույն խաղացող լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում