Մարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը հեռացել է Հայաստանից և քաղաքական ապաստան ստացել եվրոպական երկրներից մեկում: «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նա չի հրապարակել այն երկրի անունը որպեղ ապրում է:
Հովհաննիսյանի հետ մեկնել են նաև նրա որդին և դուստրը, իսկ ամուսինը՝ Հովսեփ Խաչատրյանը մնացել է Հայաստանում: «Ինձ համար, որպես ծնողի, շատ դժվար էր 5 տարի ապրել մի երկրում, որի ղեկավարը իր աթոռը գրավել է որդուս սպանության գնով: Վերջին ընտրություններից հետո հասկացա, որ ևս 5 տարի նրան չեմ կարող հանդուրժել նախագահի դերում»,- թերթի թղթակցին ասել է Հովհաննիսյանը, բայց նաև տեղեկացրել.
«Բայց ես հայտարարում եմ, որ Հայաստանից հեռացել եմ ժամանակավոր և ամեն դեպքում, իմ պայքարը շարունակելու եմ հանցավոր իշխանության դեմ, Սերժ Սարգսյանի դեմ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:








































