Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և իրավապահների միջև ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, ևս 140-ը տուժել են: Այս մասին հայտնել է Եգիպտոսի ՆԳ նախարար Սեիդ Շաֆիկը:
Նախկինում նշվում էր, որ բախումների ժամանակ զոհվել է առնվազն 1 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն:
Նշենք, որ տվյալ ակցիան իսլամիստները, ովքեր բողոքում են ընդդեմ զինված հեղափոխության և իրենց շարքերում ձերբակալությունների, նվիրել են երկրում հոկտեմբերի 6-ին նշվող Զինված ուժերի օրվան:










































