Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական վարչությունը սկսել է Բուքինգհեմյան պալատի մոտ հարձակման հետաքննությունը։ Այս մասին, հղում անելով վարչության մամլո ծառայությանը, հայտնում է Газеты.Ru-ն։
Ոստիկանության տեղեկություններով՝ օգոստոսի 25-ի երեկոյան մի տղամարդ մեքենան կանգնեցրել է պալատի մոտ՝ չթույլատրված տեղում։ Ոստիկանները մեքենայի մեջ մեծ շեղբով դանակ են նկատել և մոտեցել են վարորդին ձերբակալելու։
Ձերբակալության ընթացքում ոստիկանները ձեռքերի ոչ մեծ վնասվածքներ են ստացել, հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը։ Ներկայումս չարագործը հսկողության տեկ է։ Ընթանում է հարցաքննություն։










































