Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումից հետո, հրահանգել է, որ կառավարությունն և բոլոր համապատասխան գերատեսչություններն ու կառույցները զգոն լինեն և պատրաստ՝ դեպքերի ցանկացած զարգացման՝ պաշտպանելու համար քաղաքացիների ունեցվածքն ու կյանքը: Այս մասին լրագրողներին հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիխիդե Սուգան:
Սակայն, Սուգայի խոսքով, ճապոնական կառավարությունը չի արձանագրել հյուսիսկորեական հրթիռի անկում բացառապես Ճապոնիայի տնտեսական գոտում: Ինչպես նշել է նա՝ դրանք երկրի անվտանգությանը անմիջական սպառնալիք չեն ներկայացրել:










































