Saturday, 27 06 2026
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Էռնեկյանը անտերության է մատնել ԱԳՆ-ի շենքը. Նա հրաժարվո՞ւմ է հյուրանոց կառուցելու մտքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով: Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի և Էներգե­տիկայի նախարարությունները տեղա­փոխվեցին, գրախանութները՝ նույնպես: Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տա­պան» գրատունը:

2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել: «Տանգոն», ինչպես հայտնի է, փոքր գին չի վճարել՝ 51 մլն դոլարից ավելի: Նույնիսկ լուրեր են շրջում, որ Էռնեկյանը հրաժարվել է հյուրանոց կառուցելու մտադրությունից:

Լուրերի իսկությունն ընկերությունից ճշտել չհաջողվեց: Տնօրենը Հայաստանում չէ: Մեզ պատասխանեց գործարարին պատկանող «Հայփոստ» և «Զվարթնոց» ընկերու­թյունների մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը և ասաց, որ որևէ տեղեկություն չկա, թե Էռնեկյանը հրաժար­վում է շենքից. «Դա հնարավոր չէ, խոսքն ավարտված գործարքի մասին է: Եթե շի­նարարություն սկսվի, անպայման կհայտ­նենք հանրությանը»:

Ի՞նչ պայմաններ էր դրել մեր կառավարությունն ընկերության առաջ: Արդյոք պայմանագրում նշվա՞ծ էր իրացման վերջնաժամկետ: Պետգույքի կա­ռավարման վարչությունից ասացին, որ չեն կարող բացահայտել բիզնես պայմանագրի մանրամասները, բայց. «Գնորդը հայտարա­րել է հյուրանոց կառուցելու նպատակի մա­սին, գույքը նա ձեռք է բերել շուկայական գնով, և միակ պայմանը, որը դրվել է ձեռք բերողի առաջ, արտաքին տեսքի պահպանությունն է: «Տանգո» ընկերությունը պար­տավորագիր է տվել մշակույթի նախարա­րությանը, որ կպահպանի շենքի արտաքին տեսքը, քանի որ այն պատմամշակութային ժառանգություն է և հուշարձան: Մնացածը ներդրողի գործն է: Որևէ ժամանակացույց կամ հատուկ պարտավորություն չունի»:

Ստացվում է, որ Էռնեկյանն անվերջ կարող է ձգձգել շենքի իրացումը կամ կողպել դռները և, ասենք, մի 20 տարով հեռանալ Հայաստանից, ու այս կառույցն աստիճա­նաբար կարժանանա «Սևան» հյուրանոցի կամ ՀԱՄԽ-ի շենքի ճակատագրին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում