Հայտնի է դարձել այն դերասանուհու անունը, ով հնչյունավորել է ամերիկյան ձայնային օգնական Siri-ն: CNN-ը հայտնում է, որ նա Սյուզան Բենեթն է: Apple ընկերությունը երբեք չի բացահայտել Բենեթի անունը, բայց պնդում են, որ Siri-ի ձայնը հենց նրանն է:
Siri-ն ներկայացվել է 2011-ի հոկտեմբերի 4-ին` iPhone 4S-ի թողարկման հետ միասին: Ինչպես խոստովանել է Բենեթը` որոշ մարդիկ կարող են իրենց տեքստը կարդալ ամեն ժամ, իսկ ինքը որոշ պահերի ձանձրացել է:
«Դրա պատճառներից մեկն այն է, երբ երբեմն կարող է թվալ, որ Siri-ն որևէ տեսակետ ունի: Նման ձայնագրությունները, ամենայն հավանականությամբ, արվել են 4 ժամ տևած նիստի վերջին 15 րոպեի ընթացքում»,- կատակել է դերասանուհին:








































