Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա անցկացրեց Ժիրայր Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի տան դիմաց:
Նշենք, որ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը, չնայած Ժիրայր Սեֆիլյանի և այս գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի կտրուկ անհամաձայնությանը ստանձնել է ընդդիմադիրների պաշտպանությունը:
«Ես փորձում եմ բարձրաձայնել Ժիրայր Սեֆիլյանի բողոքի ձայնը: Նրա հանրային պաշտպանի քայլն անբարոյականություն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գասպարին:
Մանրամասները՝ տեսանյութում










































