Երևանի Արցախի փողոցում, «Վստրեչի» կամրջի մոտ օգոստոսի 21–ին տեղի ունեցած գողությունը արձանագրել են հարակից տարածքի տեսախցիկները։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Անհայտ անձը հափշտակել է կնոջ ոսկյա շղթան՝ պատճառելով շուրջ 250 հազար դրամի նյութական վնաս։ Ոստիկանությունը հորդորում է տեսանյոթում երևացող երիտասարդի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնել ոստիկանության մոտակա բաժին։










































