SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները ընթերականների ներկայությամբ խուզարկություն են կատարել և նրա մոտ հայտնաբերել են Մակարով տեսակի ատրճանակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը հանցագործ աշխարհում համարվում է քրեական հեղինակություն, մականունն էլ «Պոպոք» է, իսկ ատրճանակը եղել է լիցքավորված՝ մարտական վիճակում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում











































