Sunday, 21 06 2026
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

Հաջորդ «Եվրասիական շաբաթը» կկայանա Երևանում

Աստանայում օգոստոսի 24-26-ը անց է կացվում «Եվրասիական շաբաթ» համաժողովը։ Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսակն զարգացման և ներդրումների նախարարությունը: Համաժողովի ծրագրում ընդգրկված են 30 թեմատիկ քննարկումներ տնտեսության 13 ճյուղերի վերաբերյալ, որոնք միության համար ռազմավարական նշանակություն ունեն։

Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Հովհաննես Ազիզյանը և Էմիլ Տարասյանը։

Հովհաննես Ազիզյանը «ԵԱՏՄ-Իրան. Տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի բարելավում» քննարկման ընթացքում ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ծրագիրը՝ որպես այլընտրանքային միջանցիկ ճանապարհ Իրանից դեպի եվրասիական և եվրոպական շուկաներ՝ հաշվի առնելով Հայաստանի դերը որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ անդամ-երկիր»։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը ներկայացրել են նաև Իրանի սահմանակից գոտում ստեղծվող Ազատ տնտեսական գոտու ծրագիրը որպես ևս մեկ լոգիստիկ հնարավորություն, որը Իրան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը մեծացնելու ևս մեկ միջոց է՝ մատնանշելով, որ համատեղ ձեռնարկություններն էլ կարող են զարգացնել Իրանի և Եվրասիական միության միջև առևտրատնտեսական կապերը։

«ԵԱՏՄ թվային փոխակերպում. Նոր հայացք տնտեսությանը» քննարկման ընթացքում  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է.

«Հայաստանն ունի մտավոր և կադրային բավական մեծ ներուժ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները հաջողությամբ համագործակցում են խոշոր անդրազգային ընկերությունների հետ: Այս գործոնները կարևոր նախադրյալ են թվային տնտեսության զարգացման համար, ինչը կնպաստի Հայաստանի առաջխաղացմանը այս ուղղությամբ: ԵԱՏՄ թվային օրակարգը արդյունավետ մեխանիզմ է միության անդամ երկրների թվային միասնական տարածքի կազմավորման և գործունեության համար, ինչը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ անդամ երկրների թվային տնտեսությունների զարգացման, տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիական և սոցիալական նոր մակարդակի անցման համար»:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ «Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Երևանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում